Skip to main content

Posts

Վերջապես կայացավ «Ինձ Նման Մարդիկ» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ ապրիլի 25-ին,  Քանաքեռ-Զեյթունի Կենտրոնացված գրադարանային համալիրում  տեղի ունեցավ «Ինձ Նման Մարդիկ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքում տեղ գտած ստեղծագործությունները ընտրվել են հատուկ մրցույթի միջոցով, գրական աշխարհի հետ անմիջական մասնակցություն ունեցող ժյուրիների կարծիքների և մեկնաբանությունների հիման վրա: Արդյունքում ստացվել է հատընտիր բանաստեղծությունների ծաղկաքաղ, որը սիրով հանձնում ենք Ձեր դատին: Երիտասարդ գրողների գրական ակումբի և author.am կայքի համատեղ նախաձեռնությամբ տպագրված՝ «Ինձ Նման Մարդիկ»  ժողովածուն ամփոփում է 44 հեղինակների բանաստեղծությունները, որոնք ներկայացված են թեմատիկ բաժանումով։ «Սիրո որբություն» խորագրով առանձնացված են սիրահար սրտին բնորոշ պատրանքներն ու տագնապները, հուսահատությունն ու հավատը, լալագին տրամադրություններին հաջորդում են նաև լուսավոր, լավատեսական պատկերները: «Հիշողությունը սառն է ապտակում»  բաժնում ներկայացված են քաղցր վերհուշի, դառնաղի կարոտից ծնված սրտմաշուկ ապրումները, սպասման տենչն ու ուժեղ թվալու ձգ...
Recent posts

Հասանելի է «Ինձ Նման Մարդիկ» բանաստեղծությունների ժողովածուի էլեկտրոնային տարբերակը

Արդեն հասանելի է «Ինձ Նման Մարդիկ» գրքի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև 3D տարբերակը, որը թույլ է տալիս առցանց ուսումնասիրել գիրքը։ Գրքի էլեկտրոնային (pdf) տարբերակը կարող եք ներբեռնել սեղմելով հետևյալ հղման վրա՝  https://drive.google.com/file/d/174ZgnZAWFxkU7iPWfeyAO0Bp3ZvLXDR2/view?usp=sharing Այստեղ ներկայացված են գրքում ընդգրկված ստեղծագործությունների բոլոր հեղինակները և գրքի այն էջերը որտեղ տեղ են գտել նրանց ստեղծագործությունները։ Նշված յուրաքանչյուր էջ իրենից ներկայացնում է հղում, որոնց վրա սեղմելով կբացվի 3D գրքի համապատասխան էջը։  Աիդա Մարուքյան 128 Աղվան Հարությունյան 10 , 27 , 30 Ամալյա Մհերյան 21 , 46 , 57 , 59 , 61 , 65 , 80 , 134 Անժելա Երիցյան 61 , 114 Անի Դավեյան 11 , 53 , 101 Արմեն Փիրոյան 26 , 31 , 32 , 85 , 86 , 117 , 119 , 125 Արմինե Դավթյան 8 , 77 , 127 Արփինե Ասիլբեկյան 36 Արևիկ Մկրտչյան 74 , 75 Գագիկ Գևորգյան 98 Գարիկ Գալոյան 109 Գոհար Մարգարյան 104 ԳուՍուՊ 103 , 112 , 119 Գրիգոր Ղուկասյան 8 Գևորգ Արշակյան 38 , 44 ,...

Մեր գրքերը հասան նաև գրադարաններ

Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ինձ Նման Մարդիկ» բանաստեղծությունների ժողովածուն տրամադրել ենք մի շարք գրադարանների, որոնցից մեծ մասը Երևանի Քաղաքապետարանի «Ավ. Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարան» ՀՈԱԿ։  Նույնիսկ եթե ինչ-ինչ պատճառով չեք կարողացել ստանալ  գրքի Ձեր օրինակը, կարող եք այն հեշտությամբ գտնել վերոնշյալ գրադարանում։ Հուսանք, որ այս գիրքը կապրի իր կյանքով և կծառայի հանրությանը։