Skip to main content

Մեր մասին

Ամեն ինչ սկսվեց տարիներ առաջ երբ ես դեռահաս էի։ Չունենալով որևէ հետաքրքրություն գրականության հետ ինձ համար շատ զարմանալի էր, որ սկեսեցի բանաստեղծություններ գրել։ Բանաստեղծություններ գրելը ինձ համար դարձել էր ընկճվածությունից և ճնշվածությունից ազատվելու ամենաօգտակար միջոցը։  Իմ դեռահասության ընթացքում գրեցի մի քանի տասնյակ բանաստեղծություններ, որոնք մինչ օրս ոչ ոք չի կարդացել։ 

Երբ սկեցի ծրագրավորողի կարիերաս, առաջին միտքը, որ ի հայտ եկավ ինձ մոտ դա ինչ-որ առցանց հարթակ ստեղծելն էր, որի միջոցով ինձ նման մարդիկ կկարողանաին կիսվել իրենց ստեղծագործություններով։ 

Այսպես 2016 թվականին իմ հիմնական աշխատանքին զուգահեռ սկսեցի աշխատել այս նախագծի վրա, և մի քանի ամիս հետո գործարկեցի այն։ Չունենալով ֆինանսական հովանավորներ, հարթակի գործարկման ամբողջ ծախսը կատարում էի իմ սեփական միջոցներով և քանի որ ոլորտում դեռ սկսնակ էի,  այդ սեփական միջոցները շատ չնչին էին և չէին բավարարում։

Որոշում կայացրեցի տեղափոխվել Երևան և ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել։ Տեղափոխվեցի, գտա և նաև ծանոթացա «Երիտասարդ Գրողների Գրական Ակումբ»-ի հիմնադիր Սոնա Վանյանի հետ։ Միասին կազմակերպեցինք մրցույթ, որի արդյունքում 55 մասնակից գրողների ստեղծագործությունները տպագրվեցին «Ինձ Նման Մարդիկ» գրքում։

Շարունակելով աշխատել հարթակի զարգացման վրա հասանք մի վիճակի երբ մարդիկ կանոնավոր կերպով օգտագործում էին այն ստեղծագործություններ հրապարակելու,  հոդվածներ և գրքեր կարդալու համար։

2017 թվականի վերջում ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հարթակի գործունեությունը դադարեցվեց։ Սակայն ոչ ընդմիշտ, «Հայ Ստեղծագործողների Հարթակ»-ը դեռ վերադառնալու է նոր թափով և օգնելու է բազմաթիվ հայ ստեղծագործողների հասնել նորանոր բարձրունքների։


Մերուժ Ջանոյան